Հասարակություն 

Նոր վիրուսը կարող է մեղուների ոչնչացման պատճառ դառնալ

analitik.am

Աշխարհում տարածվող նոր վիրուսը կարող է ոչնչացնել  մեղրատու մեղուների ամբողջ պոպուլյացիան: Այս մասին ասել է Գալլե-Վիտենբերգ Համալսարանի Անասնաբանություն բաժնի  ղեկավար Ռոբերտ Պակստոնը, փոխանցում է Newsweek-ը:

Գերմանացի կենսաբանի խոսքերով, «նոր, շատ վարակիչ վիրուսը սպանում է մեղուներին շատ արագ »: Վիրուսը մեծ վնաս է հասցնում միջատների թևերին, ինչի արդյունքում վերջիններս չեն կարողանում թռչել: Վիրուսը տարածում են Varroa անվամբ պարազիտային տիզերը, որոնք ներթափանցում են մեղուների փեթակներ և ձևադրում կատարում մեղուների ձվերի վրա՝ այդ կերպ դառնալով հիվանդությունների և անոմալ զարգացումների պատճառ:

Գիտնականը նշում է, որ վաղ շրջանում տզերին չհայտնաբերելու դեպքում դրանք կարող ենք այնքան տարածվել, որ մեղվի փեթակն ամբողջությամբ ոչնչանա՝ պարազիտների կողմից տարածված հիվանդությունների պատճառով:

 «Մեր հետզոտությունը ցույց է տալիս, որ վիրուսի նոր տեսակն արդեն լայն տարածում ունի Եվրոպայում, իսկ դրա աշխարհում տարածվելը ժամանակի հարց է», - զգուշացրել է Պակստոնը՝ նշելով, որ վիրուսն այս պահին արդեն տարածված է ամբողջ աշխարհում, բացի Ավստրալիայից:

Նույն շարքից