Քաղաքականություն 

ՀԱՊԿ-ը բավարար ուժ ունի ՆԱՏՕ-յի ընդլայման արդյունքում առաջացած սպառնալիքներին դիմակայելու համար . Զաս

analitik.am
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ ՀԱՊԿԸ-ը բավարար չափով ուժ և ռեսուրս ունի ՆԱՏՕ-յի ընդլայնման հետ կապված հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար:  Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պե՞տք է մենք այս իրավիճակում ավելի հզորացնենք մեր ուժային պոտենցիալը: Մենք բավարար ուժ և միջոցներ ունենք , որպեսզի արձագանքենք հնարավոր սպառնալիքներին, որոնք առաջանալու են այս իրավիճակում: Այսօր օրակարգում չկա նման հարց»,- ասել է Զասը:
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-յի ընդլայնումն ավելացնելու է տարածաշրջանի լարվածությունն , ինչը չի նպաստում բոլոր կողմերի անվտանգության ամրապնդմանը:

Նույն շարքից