Տնտեսություն 

ԵՄ-ն քննարկում է Իսրայելից գազ ներմուծելու հարցը

analitik.am

Եվրամիության ղեկավարները քննարկում են իսրայելական գազը Եգիպտոսով ԵՄ ներմուծելու հարցը: Այս մասին հայտնում է  Bloomberg-ը:

Նշվում է, որ  ԵՄ-ն, Իսրայելը և Եգիպտոսը կարող են նաև պայմանավորվածություն ձեռք բերել էկոլոգիապես մաքուր էներգիայի ոլորտում:

Bloomberg-ը հիշեցնում է, որ ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս թուլացնել կախումը ռուսական էներգակիրներից՝ այս պահի դրությամբ ԵՄ ներմուծվող գազի 40%-ը բերվում է Ռուսաստանից:

Նշվում է նաև, որ համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ  բոլոր երկրների համաձայնությունը: Bloomberg-ը փորձել է ճշտել տեղեկաությունը Եվրահանձնաժողովից, սակայն հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ:

Այս պահի դրությամբ իսրայելական գազն օգտագործվում է ներքին սպառման համար, ինչպես նաև արտահանվում է Եգիպտոս և Հորդանան:

 

Նույն շարքից