Իրավական 

Առգրավվել է 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր

analitik.am

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված 2 դեպքով առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր։

Առգրավված ձուկը հանձնվել է Սիսիան համայնքի թիվ 1 և 2 նախաուսումնական հաստատություններին, իսկ ձկնորսական ցանցերը ոչնչացվել են։

Արձանագրված դեպքերով Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ։

Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

 

Նույն շարքից