Տնտեսություն 

175 մլն. դր. վնասի հաշվարկ է գրանցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը

analitik.am

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի մայիսի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ.

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 49 դեպք, որից 25  դեպքով հաշվարկվել է 10.687.866ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս,6 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 15 դեպքով հաշվարկվել է 1.691.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 980.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 24դեպք, որից23-ով հաշվարկվել է10.606.296 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է4դեպք, որից 1-ով հաշվարկվել է 49.000ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է81.570 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք, որից3-ով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է6դեպք, որից 2-ով հաշվարկվել է 1.642.900ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ովնշանակվել 330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 14 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝392.800ՀՀդրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 917.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 11 հանձնարարագիր, որից`

2-ը՝ ընդերքօգտագործում,

5-ը՝ ՓՀԷԿ,

4-ը՝ արտադրություն։

Նախկինում իրականացված 11 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 30 որոշում՝3.470.000 ՀՀ դրամի չափով,նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝175.472.632ՀՀ դրամի չափով։Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։

 

 

Նույն շարքից