Տնտեսություն 

Wildberries-ի վաճառքի նոր կանոնների մասին

analitik.am

Wildberries առցանց մանրածախ վաճառքի հարթակը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Ուզբեկստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ անցում է կատարել ազգային արժույթով հաշվարկների  մեխանիզմին, հայտնել են ընկերությունից, գրում է ՏԱՍՍ-ը:

Բելառուսի ձեռներեցներին փոխանցումներն արվում են բելառուսական ռուբլով, Ղազախստանին` տենգեով, Հայաստանին` դրամով, Ղրղզստանին` սոմով, Ուզբեկստանին` սումով, նշել են ընկերությունում:

Նոր ֆինանսական քաղաքականությունը վերաբերում է ինչպես ապրանքներ վաճառողներին, այնպես էլ պատվերների տրամադրման գործընկեր կետերի և տեսակավորման կենտրոնների սեփականատերերին:

Wildberries-ը Ռուսաստանում ամենամեծ առցանց մանրածախ վաճառողն է, որը շուկայում գործում է 2004 թվականից: Ընկերության ներկայության աշխարհագրությունն ընդգրկում է Ռուսաստանի բոլոր մարզերը, ինչպես նաև մի շարք երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը և այլն։

Wildberries-ի շրջանառությունը 2021 թվականին աճել է 93%-ով և հասել 844 մլրդ ռուբլու։

Նույն շարքից