Տնտեսություն 

Ռուսաստաբնակ օլիգարխը ցանկանում է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալ

analitik.am

Ռուսաստանյան օլիգարխ Միխաիլ Ֆրիդմանը, ում նկատմամբ ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել, հետաքրքրվում է, թե ինչպես կարող է ուկրաինական անձնագիր ստանալ: Գործարարը ծնվել է Լվովում, ունի ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն: Այս մասին Forbes-ում տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության ղեկավար Ալեքսանդր Նովիկովը :

«Ինչքան ինձ հայտնի է, Միխաիլ Ֆրիդմանը խորհրդակցում է ուկրաինական իշխանությունների հետ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու և հիմնական ակտիվներն Ուկրաինա տեղափոխելու շուրջ», - ասել է Նովիկովը:

Վերջինս նաև նշել է, որ նման ցանկություն կարող են ունենալ  Ռուսաստանի այլ գործարարներ, ովքեր ծնվել են Ուկրաինայում՝ օրինակ Վիկտոր Վեկսելբերգը:

Նշենք, որ Ֆրիդմանը հանդիսանում է «Альфа-Групп»-ի, որի մեջ ներառված են «Альфа-банк»-ը և Altimo հեռահաղորդակցման ընկերությունը, համասեփականատեր:

 

Նույն շարքից