Տնտեսություն 

Վահան Քերոբյանն ասել է, թե որ ոլորտների վրա է ցանկալի կենտրոնանալ

analitik.am

Կենտրոնանալու ենք ոսկերչության, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է CLUBFIRST SUMMIT ARMENIA միջոցառմանը, որին ներկա էին գործարար համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից:

Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Մեր տնտեսական քաղաքականության մեջ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում արդյունաբերության զարգացմանը և առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք հատկապես կենտրոնանալ որոշ ուղղությունների՝ մասնավորապես ոսկերչության, քիմիայի և մետալուրգիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության և մեքենաշինության ոլորտների վրա։ Գյուղատնտեսության ոլորտում ևս կան մի շարք օժանդակության ծրագրեր», - ասել է Վահան Քերոբյանը:

 

Նույն շարքից