Տնտեսություն 

Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 493 մլն դրամ գումար է իջեցրել. Գնել Սանոսյան

analitik.am

Հայտարարվել է մրցույթ, որին մասնակցել են մոտ 8 ընկերություններ, դրանցից որը ամենաշատ գնիջեցումն է արել, նա էլ շահել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով 1․5 մլրդ դրամանոց ասֆալտապատման մրցույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերության հաղթելուն։

«Մեր երկրի օրենսդրությամբ ով ամենացածր գինն է տալիս, շահում է, խնդիր կա՞ այստեղ, կարծում եմ՝ չկա։ 1․5 մլրդ դրամանոց մրցույթը շահել են 1 մլրդ դրամով, ստացվում է Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 493 մլն դրամ գումար է իջեցրել։ Կարող եք գնալ նայել մրցույթը քանիսով էր հայտարարված և քանիսով է շահել ու գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը։ Ընդ որում, այդ ընկերության սեփականատերը Ալեն Սիմոնյանի եղբայրը չէ, նա ընդամենը տնօրենն է, ընկերության սեփականետրը մի քանի օր առաջ Արարատի մարզում վաչապետի հետ հանդիպմանն էր ու, առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան։ Ունենալով դրսում բիզնեսներ՝ հեղափոխությունից հետո այդ մարդը եկել է Հայաստան և մեծ ներդրումներ է արել այստեղ»,- ասաց Գնել Սանոսյանը։

Նույն շարքից