Տնտեսություն 

Coca-Cola-ն հեռացավ Ռուսաստանից

analitik.am

Coca-Cola HBC AG-ն, որը ներառում է Ռուսաստանում Coca-Cola-ի արտադրանքի արտադրողներն ու դիստրիբյուտորները, գտնվում է հզորությունների կրճատման գործընթացում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ԱՄՆ-ի կենտրոնակայանի հայտարարությունը:

Երբ այս գործընթացն ավարտվի, Coca-Cola HBC-ն «այլևս չի արտադրի կամ վաճառի Coca-Cola-ն և The Coca-Cola ընկերության այլ ապրանքանիշերը Ռուսաստանում», ասվում է հայտարարության մեջ: 2022 թվականի մարտին ամերիկյան զովացուցիչ ըմպելիքներ արտադրող The Coca-Cola ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։ Այն ժամանակ ընկերությունում ընդգծել էին, որ իրենք շարունակելու են հետևել Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացմանը։

Coca-Cola Hellenic Bottling Company AG (Coca-Cola HBC) The Coca-Cola ընկերության առաջատար ըմպելիք արտադրող ընկերությունն է Եվրոպայում և Coca-Cola համակարգի մաս:Coca-Cola HBC AG-ն գործում է 28 երկրում և սպասարկում 595 միլիոն բնակչությանը: Coca-Cola HBC Russia-ին են պատկանում զովացուցիչ ըմպելիքների և հյութերի արտադրության գործարաններ, այդ թվում՝ Մոսկվայում և Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում։

Նույն շարքից