Տնտեսություն 

Քանաքեռ-Զեյթունում վաճառվում է պետական գույք 2 592 490 000 դրամ նվազագույն գնով

analitik.am

Կառավարության որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 5/1  հասցեում գտնվող 6832.2 քառ. մետր մակերեսով հասարակական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասը կներկայացվի օտարման՝ մրցույթով: Օտարման առաջարկվող գույքը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 2018 թ., այն իրենից ներկայացնում է նախկին հասարակական նշանակության մարզական կոմպլեքսի շենք՝ դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ 2020թ. գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Ըստ այդմ, առաջարկվում է  անշարժ գույքը  կրկին ներկայացնել օտարման՝ մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 592 490 000 դրամ։ Գույքի զբաղեցրած, օգտագորշման ու սպասարկման համար հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը կազմում է  309 497 262 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 1 726 860 դրամ գումարը։ Սահմանվել է նաև,  որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 3 տարիների ընթացքում:

 

Գործադիրն ընդունել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, ընկերության գործունեության հիմնական տեսակը վերականգնողական բուժումն է: Գիտահետազոտական ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում և ենթակա է մասնավորեցման: Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման. մրցույթները չեն կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով, որ ընկերության  բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմում է 5,023,162.620 հազ. դրամ առաջարկվում է՝ ընկերության 100 տոկոս պետական բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գին սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսը։

Նույն շարքից