Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը Դիլիջանում.տեսանյութ

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ: Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:

 

Նույն շարքից