Տնտեսություն 

Mango-ն վերջնական հեռանում է Ռուսաստանից

analitik.am

Նորաձև հագուստի վաճառքով զբաղվող Mango բրենդը վերջնական հեռանում է Ռուսաստանից: Այս մասին հայտնում է El Pais-ը ՝ հղում անելով կազմակերպության հայտարարությանը:

Նշվում է, որ բրենդը որոշել է դադարեցնել ուղիղ վաճառքի իրականացումը ՌԴ-ում՝ կապված գեոքաղաքակն իրավիճակի զարգացման անորոշության հետ՝ պայմանավորված Ուկրաինայում ՌԴ կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայով: Կազմակերպությունը նաև հայտնել է, որ բիզնեսը կվաճառի գործընկեր կազմակերպություններին, որոնց հետ արդեն այս մասով համաձայնության է եկել:

ՌԴ-ում բրենդն ունի 55 խանութ և 800 աշխատակից, որոնք կպահպանվեն նոր սեփականատիրոջ կողմից:

 

Նույն շարքից