Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե նույնիսկ դադարեցվի Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, իր երկիրը կշարունակի դիմակայել Ռուսաստանին և «կպայքարի բահերով»։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ARD հեռուստաալիքին։
«Եթե մենք զենք չունենանք, լավ, ուրեմն կկռվենք բահերով, բայց մենք կպաշտպանվենք, քանի որ այս պատերազմը պատերազմ է մեր գոյության համար», - ասել է Կուլեբան:
Նա ընդգծել է, որ որքան շուտ Ուկրաինան զենք ստանա, այնքան ավելի մեծ օգնություն կլինի երկրի համար։ Եթե զենքն ուշ ուղարկվի, Կիևը միևնույն է կասի «շնորհակալություն», բայց շատ բան կկորի, և շատ մարդիկ կմահանան, պնդել է դիվանագետը։