Գլխավոր Քաղաքականություն 

Արցախյան հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում. Դավիթ Բաբայան

analitik.am

Արցախի կարգավիճակի խնդիրը շատ բարդ է, քանի որ այս հակամարտությունն ամենաբարդ հակամարտությունն է աշխարհում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, հավելելով, որ  պետք է իրատես լինել, քանի որ Արցախի հարցի համապարփակ կարգավորումը դեռևս հեռավոր ապագայի խնդիր է:

«Դրա համար պետք է պահենք և պահպանենք Արցախը բոլոր տեսակի միջոցներով:  Բոլոր հնարավորությունները կան. եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը՝ որպես դե ֆակտո անկախ, ինքնիշխան երկիր, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու հաջորդիվ: Ադրբեջանը պնդում է,  թե Արցախն առհասարակ գոյություն չունի, իսկ մենք և միջազգային կառույցները խոսում ենք հակառակը »,-ընդգծեց նա:

 

Նույն շարքից