Հասարակություն 

Դատավոր Դավիթ Հարությունյանն ու՞մ ավելի կնմանէ և կգտանէ. Աննա Աբրահամյան

analitik.am

Ձախից ԱԱԾ ՊՊԾ նախկին պետ (2010թ -2018թ հունիս) գեներալ Հրաչյա Հարությունյանն է, ում 40 տարի երկրի անվտանգությանը նվիրված ծառայության ողջ ժառանգությունը Սորոսի միջոցով Հայաստանն իշխանազավթած թավշյա թրքական խունտան թիրախավորեց իր ողջ ներուժով այն աստիճան, որ 2021թ-ի ապրիլին Հրաչյա Հարությունյանի սիրտը չդիմացավ ու կովիդի ճիրաններում դադարեց բաբախել։ Երբ նրան հարկադրեցին հեռանալ պաշտոնից, նրան փոխարինելու եկավ Գեներալ Գրիգորի Հայրապետովը, որի սիրտը ևս կասկածելի հանգամանքներում դադարեց բաբախել։

Աջից Գեներալ Հրաչյա Հարությունյանի դատավոր որդի Դավիթ Հարությունյանն է, ով երեկ արդարացում է շնորհել օրը ցերեկով մի քանի հոգով «ՎԵՏՕ» հակասորոսական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի վրա հարձակված սորոսական Ռեստարտի լակոտներին։ Վերջիններիս նման լկտի վարքագծի հետևանքով 2018թ-ին խիստ սրվել էր նաև այն ժամանակ դեռևս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջությունը։ Նա վերջերս մահացավ, և նրա ընտանիքը մերժեց նրան մահվան դուռ հասցրած թրքական խունտայի առաջարկը՝ պետական տուրքի մատուցմամբ կազմակերպել նրա հուղարկավորությունը։

Քաղաքում վխտում ու ազատորեն գործում է սորոսական աղանդավոր ահաբեկիչների մի խմբակ, ում եթե ազատ արձակեր մի որևէ թավշյա եթիմ դատավոր, միգուցե երևույթը հասկանալի լիներ՝ «նմանը զնմանին կգտանէ» սկզբունքով։

Հետաքրքիր է, ամենայն մանրամասնությամբ փաստագրված հարձակման ապացույցներով զինված դատավոր Դավիթ Հարությունյանն ու՞մ ավելի կնմանէ և կգտանէ - 40 տարի իր ողջ կյանքն ու ձիրքերը հայրենիքին նվիրաբերած հո՞րը, թե՞ Հայաստանը քանդող ու Արցախը հանձնող, ու 5000 տղաների մահվան մատնող օտարերկրյա գործակալական ցանցերից գրանտներով որպես ահաբեկիչ շարունակաբար վերավորակավորվող ռեստարտշչիկ-տասովչիկ լակոտներին։

Աննա Աբրահամյան

Նույն շարքից