Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում

analitik.am

Հունիսի 21-ին Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն ավարտում է կայացման փուլն ու մտնում է ինտեգրման ներուժի բացահայտ շրջան, ինչը բխում է միասնական տնտեսական տարածության, պետությունների կայուն տնտեսական աճի, միջազգային ասպարեզում կառույցի տնտեսական շահերի առաջխաղացման շահերից:

«Հաշվի առնելով նոր իրողությունները՝ անհրաժեշտություն է առաջանում ավելացնել մեր գործողությունների սերտ համակարգումը որպես գլոբալ տնտեսության պայմաններին ադապտացման հիմք: Ժամանակակից տնտեսական մարտահրավերների պայմաններում ամենակարևոր խնդիրներից մեկն է մնում մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը,- ասել է Փաշինյանը:

Այս առնչությամբ նա ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկել է հավաքական կերպով հակազդել պարենային անվտանգության ոլորտում առկա ռիսկերին՝ նվազեցնելով պարենային ապրանքների դեֆիցիտի հավանականությունը:

Նույն շարքից