Տնտեսություն 

Վերին Լարսի անցակետի մոտակայքում կհատկացվի մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք

analitik.am

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ Դաշնային մաքսային ծառայության Հյուսիս-Կովկասյան մաքսային վարչության Հյուսիս-Օսեթական մաքսատան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։

Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։

Նույն շարքից