Իրավական 

Ռյա Թազա գյուղում ծեծկռտուք ու դանակահարություն է տեղի ունեցել

analitik.am

Հունիսի 8-ին ժամը 16.25-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ռյա Թազա գյուղումվիճաբանություն եւ ծեծկռտուք է:

Ոստիկանները պարզեցին, որ վեճը ծառել է Միրաք գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրի օգտագործման հարցից: Այդ ընթացքում մի խումբ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, պատճառել մարմնական վնասվածքներ:

Մասնակիցներից 27-ամյա տղամարդը վնասվածքն ստացել էր կտրող-ծակող գործիքից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին, որ նրան դանակահարել է այդ գյուղի բնակիչ մի երիտասարդ։

Նույն շարքից