Հասարակություն 

Երկրաշարժ Աֆղանստանում. կան հարյուրավոր զոհեր

analitik.am

Աֆղանստանի Պակտիկա նահանգում հունիսի 22-ի գիշերը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Բարմալ, Զիրուկ, Նաքի և Գայան գավառներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 255 մարդ է մահացել, հայտնում է Shafaqna-ն։

Միջադեպի հետևանքով տուժել է 155 մարդ։ Թալիբանի տեղական ներկայացուցիչները նշել են, որ սրանք նախնական տվյալներ են, և զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։

Նույն շարքից