Բարի օր Տնտեսություն 

Հայկական ստարտափերում էկոհամակարգի աճի հետքերով. Ամերիաբանկը՝ Orion Summit 2022-ի Platinium հովանավոր

analitik.am

Տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները քննարկելու և հայկական ստարտափերում էկոհամակարգային լուծումները ներկայացնելու միտումով հունիսի 22-ին Երևանում անցկացվեց Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի ընթացքում ապագա unicorn ընկերությունների հիմնադիրները ներկայացրեցին  իրենց հաջողության պատմությունները՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։

Հայաստանյան էկոհամակարգերի ստեղծումն ու զարգացումը կարևորելով՝ Orion Summit 2022-ին որպես Platinium հովանավոր, միացել էր նաև Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը՝ «Ամերիաբանկ»-ը, որը թվային էկոհամակարգերի ներդրմամբ միակն է Հայաստանում։

«Ամերիաբանկ»-ի իրավական տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ իրենք շատ են կարևորում Հայաստանում թվայնացման զարգացումը և այն հանրության համար ավելի մատչելի դարձնելը:

«Տարբեր բնագավառերում նորարար ծրագրերի իրականացումը «Ամերիաբանկ»-ը միշտ կարևորել է, այդ տեսանկյունից նաև մենք արդեն իսկ մի քանի տարի է, ինչ զարգացնում ենք տարբեր էկոհամակարգեր, որոնք նպատակաուղղված են ինչպես բիզնեսի, այնպես էլ տարբեր կազմակերպություներիի կյանքի հեշտացմանը: Մենք աշխատում ենք տարբեր էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ և մեր կարծիքով այս միջոցառումը կարևորագույն քայլերից մեկն է, որը կխթանի այդ համակարգերի զարգացումը ՀՀ-ում»,- նշեց Սարգսյանը:

Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են ընձեռում բիզնեսներին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, ներկայանալ ծառայությունների ավելի լայն շրջանակով: «Ամերիաբանկ»-ը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի ու լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիաբանկը առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի՝ թվային նպատակային հարթակների միջոցով:

Գագաթնաժողովին մասնակցում էին տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ։ Ներկաները հնարավորություն ունեցան լսելու բանախոսների՝ համաշխարհային առաջատար ընկերություններ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, Cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և այլն:

Orion Orion Worldwide Innovations Armenia ընկերության համահիմնադիր Դիանա Արզումանյանը նշեց, որ Orion Summit-ի նպատակն է ամփոփել երկու տարվա գործունեությունը, աջակցել հայկական էկոհամակարգին:

«Մենք նպատակ ունենք մեր պանելային քննարկումների ժամանակ բացահայտել առկա խնդիրները և գտնել լուծումներ: Ունենալու ենք հինգ պանելային քննարկում, այդ թվում «Ձեռքբերումները և միաձուլումները (M&A)` որպես հայկական ստարտափ էկոհամակարգի աճի և հասունացման արագացման միջոց: Կներկայացնենք Հայաստանում ամենաարագ աճող 5 ստարտափ, որոնք հավակնում են ապագայում դառնալ unicorn-ներ: Պանելային քննարկումները կամփոփենք «Թվային Ջուղա» ծրագրով, որի հիմնադիրը հատուկ հրավիրված գլխավոր բանախոս Մարկ Չենյանն է» -նշեց Արզումանյանը:

Orion Orion Worldwide Innovations Armenia-ի հիմնադիր Էմմա Առաքելյանն էլ հավելեց, որ հայկական ստարտափ էկոհամակարգը կաջակցի Հայաստանի տնտեսության արագ զարգացմանը` ստարտափային նորարարությունը ճիշտ համագործակցելու և համաշխարհային շուկա տանելու համար: Գագաթնաժողովի ընթացքում Ամերիաբանկի փորձով կիսվեց բանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։ «Այսօր Ամերիաբանկի ռազմավարությունը հիմնված է էկոհամակարգերի վրա, և մեր գլխավոր նպատակն այն է, որ Ամերիաբանկը նոր ձևավորվող ստարտափների համար բացի ֆինանսական ծառայություններ տրամադրող կառույց լինելուց, հանդես գա նաև որպես թվային տեխնոլոգիաների և էկոհամակարգերի գործընկեր ու աջակից: Բանկն այսօր տրամադրում է տարբեր հարթակներ, որտեղ նաև ստարտափները կարող են զարգանալ»,- ասաց Շամցյանը։

Գագաթնաժողովի 5 գլխավոր թեմաներից մեկը, որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան, ESOP - աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերն են: Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։ Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ «մայր» ընկերության բաժնետոմսեր կամ դրանց օպցիոններ, հետագայում ընկերության ձեռքբերումների և կլանումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր:

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին մասնակցում էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

Նյութը պատրաստեց՝ Արմինե Բրսոյան 

Նույն շարքից