Քաղաքականություն 

Զելենսկին G7 երկրներից խնդրել է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել

analitik.am

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ G7-ի առաջնորդներին ասել է, որ ցանկանում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի մինչև 2022 թվականի վերջը: Ինչպես գրում է CNN-ը, այս մասին ասել է նրա խոսքերին ծանոթ աղբյուրը:

Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Բավարիայի Ալպերում գտնվող Schloss Elmau ամրոցում առավոտյան նիստի ընթացքում: Նա կոչ է արել մեծ ջանքեր գործադրել՝ պատերազմը մինչև ձմեռ ավարտելու համար, ասել է աղբյուրը: Աղբյուրը նշում է, որ Զելենսկու ուղերձը հստակ նշան էր առ այն, թե ինչպես է նա տեսնում պատերազմի ընթացքը:

Բացի այդ, նույն աղբյուրի խոսքով, Զելենսկին իր ելույթում խնդրել է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել, խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները,  տրամադրել անվտանգության երաշխիքներ, աջակցել երկրի վերականգնմանը, ինչպես նաև օգնել հացահատիկի արտահանմանը։

Նույն շարքից