Իրավական 

44-օրյա պատերազմի պարտության պատճառը կոռուպցիան էր. զոհված Գևորգ Արշակյանի մայրն առաջադրվել է դատավորի թեկնածու (տեսանյութ)

analitik.am

Ազգային ժողովի արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 3 դատավորի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի ընտրության հարցն է։

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրվել է նաև արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը։

Վերջինս իր ելույթում ասաց, որ 44-օրյա պատերազմի պարտության պատճառը կոռուպցիան էր ու ինքն ուզում է, որ Հայաստանն ազատվի կոռուպցիայից։

«Իմ կյանքի իմաստը ես տեսնում եմ այն հայրենիքի զարգացման մեջ, որ երազել էր իմ որդին, որի համար կյանքն են տվել որդիս ու նրա ընկերները։ Մարդիկ հավատում են ինձ, ինձ հավատում են մայրերը, ինձ հավատում են զինվորները, մեր տղաների ընտանիքները, ինձանից նաև իմ որդին է պահանջում, որ ես այդ բարդ ու ծանր աշխատանքը կատարեմ ու ապրեմ այն հայրենիքում, որը երազում էր իմ որդին», - հայտարարեց Նաիրա Հովսեփյանը։

 

Նույն շարքից