Իրավական 

Այո, իմ եղբայրը գազալցակայանում է եղել.ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ Ապարանի կրակոցների մասին

analitik.am

Եթե Քննչական մարմինը հարկ համարի և հրապարակի, դուք բոլորդ կտեսնեք, որ ծեծկռտուք չի եղել, առավել ևս իմ եղոր մասնակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրեր առաջ Ապարանում տեղի ունեցած միջադեպին և կրակոցներին, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։

«Տեսագրությունը չեմ տեսել, լսել եմ ներկաներին և հավատում եմ նրանց։ Ես պատասխանատվություն կրելուն շատ լուրջ եմ վերաբերվում և պատրաստ եմ ցանկացած տիպի պատասխանատվության»,- ասաց նա։

Հարցին՝ ներկա՞ է եղել իր եղբայրը այն գազալցակայանում, որտեղ հնչել են կրակոցները, Ասատրյանը ասաց․ «Վարորդը, որն այնտեղ է եղել պնդում է, որ իմ եղբայրը այնտեղ է եղել, այո, իմ եղբայրը գազալցակայանում է եղել, դա գազալցակայան  է և մենք բոլորս կարող ենք լինել այնտեղ։

Ես չեմ ուզում մտնել այդ մանրամասների մեջ, հիմա կրքերը բորբոքված են, անպատեհ եմ համարում գնալ, խոսել մահացածների ընտանիքներ հետ, ստիպել խոսել, քննչական գործողությոններով կպարզվեն մանրամասները։ Ինքս ինչով կարող եմ, օգնելու եմ, որ այս ամենը բացահայտվի։ Ինձ լկտիաբար քաշում են նման հարցրեի մեջ, երբ ես այդ ժամանակ տանը հանգիստ նստած էի։ Ես շարունակում եմ պնդել, որ ոչ ես, ոչ իմ հարազատներից մեկը կապ չունեն տվյալ դեպքի՝ թե՛ նախորդող, թե՛ հաջորդող հարցերի հետ»,- ասաց պատգամավորը։

Ասատրյանը նշեց, որ իր եղբորը դեռ չեն հրավիրել հարցաքննության։

 

Նույն շարքից