Իրավական 

ԲԴԽ-ն խնդրել է, որ Վարդազարյանը տրամադրի ամբողջ ձայնագրությունը

analitik.am

Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրությանը հիմա չեմ կարող գնահատական տալ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից ձևավորվել է հանձնախումբ, որքանով հիշում եմ՝ հինգ հոգի միացել է այդ հանձնախմբին ու մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանին, որպեսզի նա մեզ տրամադրի ամբողջական, մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը, որ կարողանանք համապատասխան եզրակացության գալ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը։

Հարցին՝ արդյոք ձայնագրության մեջ հնչած մտքերը չեն կարող դիտարկվել որպես միջամտություն արդարադատությանը, Խաչատուրյանն ասաց․

«Միևնույն ենթադրյալ իրադարձությունների, դեպքերի, գործողությունների մասին շրջանառվում են վարկածներ իրավապաշտանների, պարոն Ջհանգիրյանի կողմից։ Այդ վարկածները ունեն կյանքի իրավունք և այդ բոլոր վարկածները պետք է օբյեկտիվ ու բազմակողմանիորեն քննվեն համապատասխան քննչական մարմնի կողմից։ Հիմա նախապատրաստվում են նյութեր, սպասենք համապատասխան որոշումների կայացմանը»,- ասաց ԲԴԽ անդամը։

Նույն շարքից