Հասարակություն 

Մեկ շաբաթվա մեջ արձանագրվել է 6 ինքնասպանության փորձի դեպք. ԱԻՆ-ն ամփոփել է շաբաթը

analitik.am

Հունիսի 20-ից 26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 578 դեպք, որից 197-ը արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, 4 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 81 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 165 կենցաղային կանչ. տուժել է 137 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 40 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 22 տրանսպորտային միջոց:

Նույն շարքից