Հասարակություն 

Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, բախվել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունը պարզում է Nissan-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը:

Նույն շարքից