Հասարակություն 

Երևանում՝ կիսակառույց շինություններից մեկում, նռնակ է հայտնաբերվել

analitik.am

Հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան 36 Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ նռնակ կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը փրկարարները նշված վայրում հայտնաբերել են Ֆ1- տիպի նռնակ, պայթուցիչը՝ հանած վիճակում, նռնակի մոտ։

Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։

Նռնակը անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, և տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության  Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նույն շարքից