Քաղաքականություն 

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում է նախատեսված

analitik.am

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Վիեննայում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, Թուրքիայի ներկայացուցիչը Սերդար Քըլըչը։

Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին և մայիսին Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը:

Նույն շարքից