Հասարակություն 

Բաթումի-Երևան գնացքը դեռ չի շարժվել. Ըստ տեղեկությունների, գծերի վրա գնացքի վագոն է շուռ եկել

analitik.am

Analitik.m-ի տեղեկություններով Բաթումի-Երևան գնացքը դեռ չի շարժվել Բաթումիից,  ուղևորներին ասում են, որ երկաթուղու գծերի վրա մեկ այլ գնացք է շուռ եկել կամ դուրս եկել գծերից:

Ըստ մեր աղբյուրի, մասնագետներն այս պահին աշխատանքներ են տանում խնդիրը կարգավորելու համար, դեռևս չկա հստակ տեղեկություն այն մասին՝ արդյոք գնացքի վագոնը դուրս է եկել գծերի վրայից , թե շուռ է եկել, ինչպես նաև չկա տեղեկություն հնարավոր տուժածների մասին: Լուսանկարներն արված են Բաթումիի գնացքի կայարանից, որտեղ արդեն երկու ժամից ավել է դեպի Երևան եկող ուղևորները սպասում են խնդրի կարգավորմանը:

Նույն շարքից