Բարի օր Իրավական 

Սպանվել է «Գազպրոմ»-ի ղեկավար կազմից հերթական անդամը. «Գազպրոմ»-ի ղեկավարության հետ առնչվող արդեն 5-րդ մահվան դեպքն է

analitik.am

Մերձպետերբուրգյան շրջաններից մեկում՝ սեփական տան լողավազանում, հայտնաբերվել է Յուրի Վորոնովի դին, նշվում է, որ վերջինս մահացել է գլխին արված կրակոցից, փոխանցում է  «База»-ն: Դիակի կողքին հայտնաբերվել է նաև ատրճանակ, նշվում է, որ իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ում է պատկանում ատրճանակը:

61-ամյա Վորոնովը «Գազպրոմ»-ի արկտիկյան  պայմանագրերն իրականացնող «Աստրա Շիփինգ» կազմակերպության գլխավոր տնօրենն էր:  Վորոնովի կինը հայտնել է, որ նա հուլիսի 1-ին գնացել էր ամառանոց՝ նշելով, որ մինչ այդ վիճաբանություն էր ունեցել գործընկերների հետ: Ռուսական ԶԼՄ-ներն էլ հայտնել են, որ 2020 թվականին «Աստրա Շիփինգ» ընկերությունը 95 միլիոն ռուբլի , իսկ 2021-ին էլ՝ 65 միլիոն ռուբլի վնասով է փակել տարին:

Հիշեցնենք, որ տարեսկզբից սա արդեն «Գազպրոմ»-ի ղեկավարման հետ  այս կամ այն կերպ  առնչություն ունեցող մարդկանց   5-րդ մահվան դեպքն է. Հունվարի 30-ին իր առանձնատան մեջ սպանված էր հայտնաբերվել  «Գազպրոմ Ինվեստ» ընկերության տրանսպորտային ծառայության ղեկավար Լեոնիդ Շուլմանը: Փետրվարի 25-ին հայտնաբերվել էր «Գազպրոմ»-ի Կորպորատիվ անվտանգության միավորված հաշվապահական կենտրոնի տնօրեն 61-ամյա Ալեքսանդր Տյուլյակովի դին:

Ապրիլի 18-ին բնակարանում մահացած էին գտել «Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ընտանիքին:

Ապրիլի 21-ին էլ իսպանական քաղաքներից մեկում հայտնաբերել էին մահացած 55-ամյա Սերգեյ Պրոտեսոնիի ընտանիքին. նշվում էր, թե իբր վերջինս կացնահարել է իր կնոջն ու դստերը, որից հետո կախվել այգում: Պրոտոսենին ՌԴ-ում գազարդյունահանող խոշորագույն «Նովատեկ» ընկերության գլխավոր մենեջերն էր:

 

 

Նույն շարքից