Իրավական 

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու հոշոտված դին

analitik.am

Հուլիսի 6-ին, ժամը 16.55-ին, ԱԻՆ Լոռու մարզի «911» ծառայությունից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Կուրթան գյուղի 27-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ձորաբերանին ներքև իջնող ոտնահետք է նկատել, նաև դիակի հոտ է առնում:

Մեկնած օպերատիվ խումբը Լոռու մարզի Կուրթան գյուղի հարակից ձորում հայտնաբերել է տղամարդու հոշոտված դիակ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Պարզվել է, որ հայտնաբերվածը հունիսի 23-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1933 թ. ծնված Վազգեն Դավթյանի դիակն է:

Նույն շարքից