Սպորտ 

Մարադոնայի մարզակոշիկները կուղարկվեն տիեզերք

analitik.am

Ինչպես հայտնում է «Ֆրանս-պրես»-ը՝ Արգենտինայի հավաքականի նախկին անդամ Դիեգո Մարադոնայի մարզակոշիկներն ու երկրպագուների ուղերձները կուղարկվեն տիեզերք։

«Տիեզերական օձ» անվանումով արբանյակով (անվանումը՝ ի պատիվ Մարադոնայի) տիեզերք կուղարկվեն լեգենդար ֆուտբոլիստի մարզահագուստն ու երկրպագուների աուդիո և վիդեոուղերձներն ամբողջ աշխարհից։

Նշվում է, որ այս նախաձեռնության գաղափարը պատկանում է մասնավոր մի ընկերության, որն էլ զբաղվելու է ուղերձների ձայնագրման և հավաքագրման գործընթացով։

Արբանյակի թռիչքի տեղն ու ժամկետը դեռևս հայտնի չեն։

Հիշեցնենք, որ մայիս ամսին Sotheby's աճուրդի ժամանակ Մարադոնայի մարզաշապիկը վաճառվել էր ռեկորդային 9.28 մլն ԱՄՆ դոլարով։ 1986 թվականին կայացած Աշխարհի խաղերի ժամանակ Մարադոնան հենց այդ մարզաշապիկով էր գոլ խփել Անգլիայի դարպասին։

Նույն շարքից