Տնտեսություն 

Ո՞ր ընկերություններն են խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109  մլրդ 253 մլն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի  «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ կառավարության 23.06.2022թ-ի N928-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես, ցանկում ներառված չեն ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Ներկայացնում ենք առաջին 15 հորիզոնականները զբաղեցրած ընկերություններին։

1  .  «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆ․ ԿՈՄԲԻՆԱՏ»  -  104․7 մլրդ   դրամ
2  .  «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»  -  33 մլրդ  դրամ
3  .  «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»  -  20 մլրդ  դրամ
4  .  «ԻՆՏԵՐ․ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»  -  10․8 մլրդ  դրամ
5  .  «ԹԵՂՈՒՏ»  -  8․9 մլրդ  դրամ
6  .  «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»  -  8․2 մլրդ  դրամ
7  .  «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲ․»  -  7․7 մլրդ  դրամ
8  .  «ՖԼԵՇ»  -  7․6 մլրդ  դրամ
9  .  «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ »  -  7․5 մլրդ  դրամ
10  .  «ԼԵՌՆԱՄԵՏ․ ԻՆՍՏԻՏՈՒՏ»  -  7․2 մլրդ  դրամ

Ամբողջական ցանկը՝ ԱՅՍՏԵՂ։

Նույն շարքից