Առողջապահություն Գլխավոր Հայաստան 

Հայտնի են՝ ՀՀ-ում կապիկի ծաղիկով վարկավածներին հայտնաբերելու համար արված առաջին թեստի արդյունքները

analitik.am

«Роспотребнадзор»-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել ԱՊՀ մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանին:

Ռուսական թեստերը «Роспотребнадзор»-ի կողմից փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին:

Հայաստանը ստացել է երկու թեստային համակարգ, որոնք թույլ են տալիս 200 թեստավորում անցկացնել՝ կապիկի ծաղիկով վարկավածներին հայտնաբերելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունից ՏԱՍՍ–ին հայտնել են, որ մեկ թեստային համակարգն արդեն օգտագործվել է, և վարակման դեպք չի հայտնաբերվել:

Նույն շարքից