Հայաստան Պատահարներ 

Փրկարարներին հաջողվել է փրկել միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղին

analitik.am

Հուլիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգմաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է փոխանցվել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից և հայտնել են, որ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները Թումանյան քաղաքում նկատել են անգղի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները պարզել են, որ անգղը չի կարողանում ինքնուրույն թռչել և կարողացել են անվտանգ բռնել։

Պարզվել է, որ նա սպիտակագլուխ անգղ է, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում։

ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից արդեն կապ են հաստատել Երևանի կենդանաբանական այգու տնօրինության հետ ու հիմա Վանաձորից Թումանյան ժամանած ԱԻՆ ՓԾ Լոռու փրկարարական վարչության ծառայողների հետ թռչունին տեղափոխելու են Երևանի կենդանաբանական այգի։

Նույն շարքից