Հասարակություն Պատահարներ 

Հերացի փողոցի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ԱԻՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերացի փողոցի 18 շենքի բակում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբան Հ. Արամյանը, ով հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նշված շենքի բակում հայտնաբերված 80-ամյա Աստղիկ Օ-ի հարազատներին։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածք սահմանազատել են 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Պարույր Բաբայանն ու Գայանե Հովհաննիսյանը։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։

 

Նույն շարքից