Միջազգային 

ԵՄ երկրներն ապագայում կհրաժարվեն ռուսական գազի գնումից․ Բորել

analitik.am

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը RTVE-ի հետ զրույցում ասել է, որ ԵՄ երկրներն ապագայում կհրաժարվեն ռուսական գազի գնումից։

«Մենք որոշեցինք, որ կազատվենք Ռուսաստանից այդ չափազանց մեծ էներգետիկ կախվածությունից, որը ստեղծել ենք։ Սկզբում ածուխը, այնուհետև նավթը, իսկ գազի դեպքում ժամկետներն ավելի երկար են, քանի որ մենք չենք կարող միանգամից 40 տոկոսից անցնենք 0 տոկոսի», - նշել է Բորելը։

Նրա գնահատմամբ՝ Մոսկվան գիտի, որ ԵՄ-ն դադարելու է իրենից գազ գնել։ Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն ուզում է վաճառել իր գազը, սակայն այն Եվրոպային վաճառելը պարտադիր չէ։ Ինչպես ընդգծել է Բորելը, ԵՄ երկրները պետք է ինքնակամ սկսեն խնայել էներգետիկ ռեսուրսները, այլապես ստիպված են լինել անել դա պարտադիր հիմունքներով։ Մինչ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելը Եվրոպայում ներմուծվող գազի 40 տոկոսը ռուսականն էր, մինչդեռ այժմ այն կազմում է գրեթե 20 տոկոս։

Նույն շարքից