Միջազգային Պատահարներ 

Թուրքիայում դաժանաբար ծեծել են աուտիզմով տառապող հայ երիտասարդի

analitik.am

Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են աուտիզմով տառապող Առլեն անունով հայ երիտասարդի վրա։ Միջադեպի մասին իր թվիթթերյան էջում գրել է Թուրքիայի Միլլի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ հարձակման պատճառը որակելով «ռասիստական»։

«Այն փաստը, որ հարձակվողները ծեծել են 45 կգ Առլենին սպանելու նպատակով, իսկ մեղավորները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ինձ ստիպում է կասկածել, որ կատարվածը ատելության հիմքով հանցագործություն է։ Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»,- գրել է Փայլանը։

Նույն շարքից