Առողջապահություն Միջազգային 

Իսպանիայում գրանցվել է կապիկի ծաղիկի վարակակրի մահացության 2-րդ դեպքը

analitik.am

Իսպանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է կապիկի ծաղիկով վարակված երկրորդ մահացության դեպքի մասին. 2 դեպքում էլ մահացողները երիտասարդներ են։ Առաջին մահվան դեպքը գրանցվել էր ուրբաթ, երբ Բրազիլիան ևս հայտարերեց իր երկրում գրանցված առաջին մահվան դեպքի մասին։ Այս մասին հաղորդում է Abcnews-ը։

Իսպանիայում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է վարակվածների 4298 դեպք։

Վարակվածների թվով Իսպանիան Եվրոպայում առաջատարն է։

Մայիս ամսից սկսած արդեն հայտնաբերվել է կապիկի ծաղիկով վարակվածների 22.000 դեպք՝ շուրջ 80 երկրում։

Աֆրիկայում գրանցվել է մահվան 75 դեպք՝ հիմնականում Նիգերիայում և Կոնգոյում, որտեղ ավելի շատ են տարածված կապիկի ծաղիկի մահացու դեպքերը։

Նույն շարքից