Բարի օր Հայաստան Ռազմական 

ՀՀ իշխանությունները հերքում են

analitik.am

ՀՀ իշխանությունները՝ տարբեր գերատեսչությունների մակարդակով, հերքում են համացանցում ակտիվ շրջանառվող տեղեկություններն առ այն, որ Արցախում սահմանային լարվածությանը զուգահեռ լարված իրավիճակ է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում։

 

Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրեսին» այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Արցախում ադրբեջանական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, թե Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրությունը ևս լարված է:

Ավելի վաղը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, պաշտոնապես հերքում եմ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը՝ թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։ Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»։

Նույն շարքից