Գլխավոր Հայաստան 

ՏԿԵՆ-ը նոր որոշում ունի տրանսպորտային միջոցների վրա գազաբալոններ տեղադրած վարորդների համար

analitik.am

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև ստորև ներկայացված հեռախոսահամարներով՝ առանց այցելելու կազմակերպություն։

Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բառացապես անվճար։

Հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին խնդրում ենք տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները», - նշված է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից