Ռազմական Քաղաքականություն 

Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք, ռուսն է Արցախի պատասխանատուն. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Պաշտոնապես հաստատվեց, որ Արցախում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքի։

Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը.

«Սա է նիկոլիզմի բերած խաղաղության դարաշրջանը։

Երբ պարտությունն ու կապիտուլյացիան փառաբանում ես, թշնամին ավելի է լկտիանում։

Շուտով երեւի նիկոլիստները կմտնեն եթեր ու կասեն՝ մենք ի՞նչ անենք, ռուսն է Արցախի պատասխանատուն։

Դուք Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից դարձրել եք «ճ» դասի կիսասուբյեկտ։

Բանակի հերն անիծեցիք, 4-5 միլիարդի զենք ու զինամթերք թիղեցիք թշնամուն, հիմա էլ կասեք՝ նախկինները գցեցին մեր գրպանը։

Գլուխներդ տնկած ու՞ր հեղափոխություն արեցիք…

Ասեմ…

Հեղափոխություն արեցիք, որ պատերազմով կամ առանց պատերազմի ի՞նչ տալու է տաք ու Հայաստանը թուրքական ֆուռերի համար ասֆալտի ճամփա դարձնեք։

Հիմա սա էլ այդ օպերայի հերթական սերիան է, հա՞»,- գրել է Շարմազանովը։

Նույն շարքից