Իրավական Հայաստան Քաղաքականություն 

Արդարադատության նախարարությունը Թրանսփարենսի Ինթերնեշնլի հետ համատեղ ծրագիր է սկսում

analitik.am

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ․ միջոցառումների ծրագրի մշակման գործընթացը, որը նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։ Աշխատանքն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Բարեվարքության ծրագրի աջակցությամբ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներգրավմամբ:

Հակակոռուպցիոն քաղաքականության նշված փաստաթղթերի մշակման գործում ներդրում ունենալու ցանկության դեպքում՝ խնդրում ենք լրացնել ստորև բերված հարցաշարը՝ ներկայացնելով Ձեր տեսակետը առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ընդհանուր տվյալների հավաքագրումը նախատեսված է ներգրավվող շահագրգիռ անձանց  ժողովրդագրական պատկերը ստանալու համար։

Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններով յուրաքանչյուր հարցի ներքո՝ խնդրում ենք լրացնել առավելագույնը երեք պատասխան՝ ամեն խնդիրը/առաջարկը շարադրելով առանձին տողում։

Առավել ծավալուն դիտարկումներն ու առաջարկությունները խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով՝ այդ մասին կատարելով համապատասխան նշում հարցաշարի վերջում՝ «Այլ դիտարկումներ / առաջարկություններ» դաշտում, ինչպես նաև՝ լրացնելով էլեկտրոնային հասցեն, ըստ անհրաժեշտության, հետադարձ կապ ապավելու նպատակով:

Հարցաշարը՝ այստեղ

Նույն շարքից