Գլխավոր Իրավական Հասարակություն 

Դատախազը բողոքարկել է «Ռեստարտ» խմբի անդամների գործով դատավճիռը

analitik.am

«Ռեստարտ» խմբի վեց անդամների՝ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Գարիկ Միսկարյանի, Արամայիս Պետրոսյանի, Հրաչյա Խլղաթյանի եւ Յուրի Ավագյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։

Բողոքը ներկայացրել է գործով հանրային մեղադրող (դատախազ) Սեւակ Պողոսյանը։ Վերջինս պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել տղաների վերաբերյալ արդարացման դատավճիռը՝ առեւանգման փորձի մեջ նրանց մեղավոր ճանաչելով, դատապարտելով 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով եւ նրանց վրա մշտական բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով:

Հիշեցնենք, որ «Ռեստարտ» խմբի անդամները մեղադրվում էին Նարեկ Մալյանին առեւանգելու փորձի մեջ։

Շուրջ երեք տարի տեւած դատավարությունից հետո՝ հունիսի 20-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն արդարացրել էր խմբի անդամներին։

Վճռի հրապարակման օրը Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել էր, որ վճիռը միանշանակ բողոքարկվելու է:

 

Նույն շարքից