Իրավական Հայաստան 

Պատգամավորները Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու երաշխավորությամբ հանդես եկան. դատարանը մերժեց

analitik.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստին նրա պաշտպան Բենիկ Գալստյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին կալանքից ազատելու վերաբերյալ։

Գալստյանը միջնորդեց կամ կիրառել գրավ՝ 3 միլիոն դրամի չափով, կամ անձնական երաշխավորությամբ ապահովել նրա ազատ արձակումը։

Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու համար երաշխավորությամբ էին հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Աննա Գրիգորյանը եւ Թադևոս Ավետիսյանը։

Դատարանը մերժեց Վարդանյանին կալանքից ազատելու պատգամավորների միջնորդությունը:

Մերժվեց նաև Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, նա կշարունակի մնալ կալանքի տակ:

 

Նույն շարքից