Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են Mercedes G-ն ու Opel-ը, վերջինս հայտնվել է ձորակում. Shamshyan.com

analitik.am

Երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G (Յաշիկ) և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Պարեկային ծառայության Գյումրիի գումարտակի պարեկները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Բախման հետևանքով Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Նույն շարքից