Հայաստան Տեսանյութեր 

Բողոքի ակցիա՝ ԱԳՆ-ի մոտ. Ընդդեմ սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու արգելքի. Տեսանյութ

analitik.am

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԱԳՆ-ի դիմաց՝ ընդդեմ սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

«Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում սեպ խրելն անթույլատրելի է»,-նշվել է  իրազեկման հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մասին է:

Նույն շարքից