Միջազգային Ռազմական 

ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը կոչ է անում կողմերին

analitik.am

Կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապաէսկալացիայի և երկխոսությունը վերսկսելու համար։։ Այս մասին ասված  է ԵԱՀԿ–ում Լեհաստանի նախագահության Թվիթթերյան գրառման մեջ:

«Մենք չափազանց մտահոգ ենք Հարավային Կովկասում զինված միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով:

Կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապաէսկալացիայի և երկխոսությունը վերսկսելու համար։

Մենք նախկինի պես վճռական ենք աջակցելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։

Նույն շարքից