Քաղաքականություն 

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված

analitik.am

Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում։ Այս հայտարարությունը տարածել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը սրվել է։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սարիբաբայի բարձունքի շրջանում (Եղցահողի շրջանում-խմբ.) խախտվել է հրադադարի ռեժիմը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար»,–ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։

Նույն շարքից